Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Ամպեր են կուտակվում

Ամպեր են կուտակվում
05.12.2014 | 00:53

Մոսկովյան MTC-ի աուդիտորական խումբը Հայաստանում է և ամենայն բծախնդրությամբ ուսումնասիրում է VivaCell-ի գործունեությունը: Հենց այս օրերին խմբի անդամները նստած են սպասարկման գրասենյակներում և զբաղված են հաճախորդներին հաշվառելով: Արդեն առկա են նախնական եզրահանգումները, այն է` հեռահաղորդակցություն ապահովող այս հսկա կառույցում հաստիքները խիստ ուռճացված են, համապատասխանաբար շատ են նաև սպասարկման կենտրոնները: Դժվար չէ հասկանալ, որ նման եզրահանգումն օդի մեջ արձակված կրակոց հազիվ թե լինի, և առաջիկայում լուրջ կրճատումներ են սպասվում ViVaCell-MTC-ի հաստիքային բանկում: Այս ամենը պայմանավորված է Ռուսաստանում ու Հայաստանում բռնկված ֆինանսատնտեսական ճգնաժամով և, առաջին հերթին, VivaCell-MTC-ի շուրջ ստեղծված քրեաֆինանսական բարդ իրավիճակով, որի կազմում է նաև VivaCell-ը:


Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 2180

Մեկնաբանություններ